Ներքին 2 տարի առաջ - 10:52 29-11-2023

Չկարծեք, թե բողոքում եմ կամ նեղսրտում․ Ալեն Սիմոնյանը՝ իր հասցեին հնչող քննադատությունների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել է իր ճեպազրուցում արված հայտարարության մեկնաբանություններին․

«Լրատվականներից մեկի մեկնաբանություններն եմ կարդում իմ ճեպազրույցի այն հատվածի տակ, ուր ասել եմ, որ գալու է ժամանակ, որ հայերը և ադրբեջանցիները ապրեն իրար կողքի: Պարզ է, որ մի նոր բան չի ասվել և բացահայտում չկա նրա մեջ, որ երկու հարևան պետության գոյատևման լավագույն տարբերակը խաղաղ ապրելն է և առևտուր անելը: Երկարատև արյունալի պատերազմներից հետո խաղաղ ապրելու օրինակները շատ են, իսկ այլընտրանք ուղղակի չկա:

Բայց, արի ու տես, մեկնաբանություններն այլ բանի մասին էին: Բովանդակալից ոչինչ չկար, զուտ վիրավորանքներ և հուզմունք: Փորձեցի հասկանալ՝ ովքեր են այս մարդիկ, որոնք այդքան սրտացավ են և չեն ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի, և ոչ մի զարմանալի բան չբացահայտվեց: Եթե մի կողմ դնենք անիծող երիտասարդ մայրերին, քաղաքականությամբ զբաղվող վիզաժ-մակիաժ-տատուաժ անող տիկնանց, պարզվում է՝ նրանց մեծ մասը բնակվում է ՌԴ-ում, և, օրինակ՝ Ստավրոպոլ քաղաքից ինքը չի ցանկանում, որ հայերը ապրեն ադրբեջանցիների հետ կողք կողքի, և թեկուզ գրում է ռուսատառ, բայց իր պատկերացմամբ՝ հայերեն, հաճախ նույնիսկ գերազանց ռուսերենի և հայերենի տիրապետումը չի օգնում լիարժեք հասկանալ, թե ինչ է ցանկացել ասել այդ հայորդին: Մի փոքր մաս էլ բնակվում է ԱՄՆ-ում և, բնական է, նույնպես չի ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի և անընդունելի է համարում իմ ասածը:

Հետաքրքիր մի տեսակ էլ կա, որ աչքի է ընկնում հայհոյանքների շքեղությամբ, և վստահ կարող եմ ասել, թե որքան շքեղ են հայհոյանքերը, այնքան հեռու են ապրում նրանք Հայաստանից և այդքան արագ էլ անհետանում են, երբ փորձում ես կապ հաստատել և հասկանալ, թե ինչն է այդքան զայրացրել Ստավրոպոլում ապրող, իր էջում Հիսուսի և զենքի նկարներ տեղադրող և մեքենայի սպիդոմետրը վիդեո նկարած այդ հայրենասեր երիտասարդ հայորդուն:

Բայց չկարծեք, թե բողոքում եմ կամ նեղսրտում, պարզ է, որ հանրային մարդը, քաղաքական գործիչը կարող է և պետք է քննադատվի, այն էլ մեր ժամանակներում, երբ նույնիսկ իրենց թոռների և մազերի սանրվածքների շքերթով փայլող կանայք չեն խորշում վերջին հայհոյանքները տալ և լսել:

Հակառակը, թող սովորեն, լսեն, ֆիքսեն, որ ամեն բան անելու եմ, որ խաղաղություն լինի, որ իրենք էլ հանգիստ, չվախենալով ոչինչից՝ վերցնեն իրենց ընտանիքներին և վերջապես վերադառնան Հայաստանում ապրելու», - «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները