copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 10:13 29-11-2023

ՀԱՄԱՍ-ն Իլոն Մասկին հրավիրել է Գազայի հատված

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը կոչ է արել ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և SpaceX ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկին այցելել Գազայի հատված։ Այս մասին հայտնել է շարժման ղեկավարության անդամ Ուսամա Համդանը։

«Մենք կոչ ենք անում Իլոն Մասկին այցելել Գազայի հատված, որպեսզի տեսնի օկուպանտի (Իսրայելի - խմբ․) կողմից Գազայի հատվածում մեր ժողովրդի դեմ իրականացված ջարդի մասշտաբները», - նրա խոսքերն է մեջբորում Al Jazeera հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մասկն այցելել է Իսրայել և հանդիպել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

Այցի շրջանակներում Մասկը եղել է Կիբուց Քֆար Ազա, որտեղ նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀԱՄԱՍ-ի հարձակումը։ Այնտեղ գործարարին ցույց են տվել պաղեստինցի գրոհայինների հարձակման հետևանքները։

Ամենից շատ դիտված