Երևան +20°
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 22:23 28-11-2023

Դավիթ Առաքելյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի կողմից ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիրը լայն հնարավորություններ է ստեղծել զարգացնելու երկկողմ հարաբերությունները մեր պետությունների խորհրդարանների եւ աշխատակազմերի միջեւ: Ասվածի վառ ապացույցը ձեր այցն է ՀՀ ԱԺ` փորձի փոխանակման նպատակով:

Այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի եվրոպական միջազգային գործերի եւ պաշտպանության վարչության խորհրդարանական համագործակցության եւ երկկողմ հարցերի բաժնի պետ Ժան-Բատիստ Լըկլերի եւ բաժնի աշխատակից Վալերի Շեկետի հետ նոյեմբերի 28-ին կայացած հանդիպման ընթացքում:

Դավիթ Առաքելյանը ներկայացրել է երկու երկրների միջեւ հնարավոր համագործակցության ճանապարհային քարտեզի անկյունաքարերը, աշխատանքներում արձանագրված հաջողություններն ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Խոսելով օրենքի վերահսկողության եւ գնահատման գործողությունների մասին` ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է փորձագիտական եւ վերլուծական վարչության գործառույթները:

Նա անդրադարձել է նաեւ միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացրած ծրագրերին: Մասնավորապես, նշվել է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համատեղ մշակվել է Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցների համար սոցիալական կայքերում աշխատելու ուղեցույց: ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում է ԱԺ պաշտոնական կայքի ամբողջական վերափոխման ծրագիրը, ինչպես նաեւ մեկնարկել է էլեկտրոնային արխիվի ստեղծման գործընթացը:

Դավիթ Առաքելյանը խոսել է աշխատակազմում կանանց եւ տղամարդկանց հավասարությանը, քաղաքացիական հասարակության հետ հարաբերություններին վերաբերող ծրագրերի մասին: Նշվել է, որ հատուկ ծրագրեր կան երիտասարդների համար, մասնավորապես, Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագիրը, որն արդեն երկրորդ տարին է իրականացվում է հաջողությամբ:

«Մենք պատրաստ ենք աջակցելու երկու խորհրդարանների հարաբերությունների խորացմանը եւ զարգացմանը: Ֆրանսիան մեր երկրի հավատարիմ եւ կայուն գործընկերն ու դաշնակիցն է, իսկ առկա հարաբերությունների խորացումը միանշանակ նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի համար ռազմավարական նշանակություն ունեցող գործընթաց է»,- ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ ընդունելության համար` Ժան-Բատիստ Լըկլերն ընդգծել է, որ մասնագիտական որակյալ փորձի փոխանակում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության աշխատակիցների հետ: Նա ողջունել եւ արժեւորել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները:

Կարեւորելով երկու երկրների խորհրդարանների նախագահների միջեւ ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիրը` Ժան-Բատիստ Լըկլերը նշել է, որ այն կօգնի առավել առարկայական դարձնել համագործակցությունը եւ դրանում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
adv_banner

Ամենից շատ դիտված

16:43 Տեսախցիկն արձանագրել է Երևանում Mazda-ի ողբերգական ավտովթարի պահը․ բացառիկ տեսանյութ․ shamshyan.com
22:10 Վարար անձրևի և քամու հետևանքով Երևանում երթևեկությունը կաթվածահար է
21:56 Երևան-Աշտարակ ավտոճանապարհին «Կոկա-կոլա»-ի ավտոմեքենան ամբողջությամբ փակել է ճանապարհը․ խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի․ shamshyan.com
11:07 Գեղարքունիքի մարզում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանց․ shamshyan.com
14:01 Տգիտությունը սահմաններ չունի․ մոդելի կիսամերկ ֆոտոշարքը Մատենադարանում
18:00 Ինչո՞ւ է «Արցախբանկ»-ը բարձր փոխարժեքով քաղաքացիներից դոլար գնում
11:48 «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը կրկին վթարվել է․ Արաբկիրը ջուր չունի
17:49 ՀՀ որ դպրոցներում են դասավանդվում ադրբեջաներեն և թուրքերեն
19:49 Երևանում Honda-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com
17:18 Գեղարքունիքի մարզում բախվել են Վարդենիս-Երևան երթուղու ГАЗель-ն ու Kia-ն. կա 7 վիրավոր. shamshyan.com