Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 18:18 28-11-2023

Փաշինյանը չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից․ Օ’Բրայեն

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ վարչապետ Փաշինյանի նախաձեռնած բարեփոխումները և Արևմուտքի հետ հարաբերությունների ընդլայնումը։ Այս մասին նա ասել է առցանց ճեպազրույցի ժամանակ։

«Վարչապետ Փաշինյանը շատ խիզախ է գտնվել և հստակ հասկացրել, որ ցանկանում է, որ Հայաստանն առաջ շարժվի իր սահմանները բացելու և Արևմուտքի հետ իր հարաբերությունները ընդլայնելու հարցում, որ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, ինչպես նախորդ ղեկավարներն էին դա անում։

Նա մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել, որոնք պետք է որ շատ խրախուսող լինեն Հայաստանի քաղաքացիների համար, մինչ նրանք շարունակում են արագ տնտեսական աճը, որ ունեցել են վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում»,- ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ հեռանկարներ կան Եվրոպական խաղաղության հիմնադրամի մեխանիզմներով Հայաստանին աջակցելու հարցում, պաշտոնյան նշել է, որ Հայաստանին աջակցության ցանկացած փաթեթ ողջունելի կլինի, սակայն այն, թե ինչպես ԵՄ-ն դա կանի, իրենց հայեցողության ներքո է։

«Բայց մենք պատրաստ ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ, որպեսզի այնպես անենք, որ Հայաստանի ժողովուրդը կարողանա օգտվել բարեփոխումների քաղաքականությունից, որոնք նախաձեռնել է Փաշինյանի կառավարությունը», - հավելել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները