Արտաքին 2 տարի առաջ - 14:43 28-11-2023

Պեկինը վստահեցնում է՝ չի հանդուրժի Թայվանի անկախությունը

Չինաստանի Պետական խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակ Չեն Բինհուան հայտարարել է, որ մայրցամաքային Չինաստանը պատրաստ է լայն հնարավորություններ ստեղծել Թայվանի հետ խաղաղ վերամիավորման համար, սակայն չի հանդուրժի «Թայվանի անկախությանը» ուղղված անջատողական գործողությունները։ Այս մասին հայտնում է CGTN հեռուստատեսությունը։

«Ես ուզում եմ ընդգծել, որ «Թայվանի անկախությունը» նշանակում է պատերազմ», - ասել է նա՝ մեկնաբանելով Թայվանի Դեմոկրատական առաջադիմական կուսակցության քաղաքական գործիչների ելույթները, որոնք պնդել են, որ Պեկինը «ժամանակացույց չունի» կղզու դեմ ռազմական գործողությունների համար։

Չինաստանի կենտրոնական իշխանության ներկայացուցիչը պարզաբանել է, որ Պեկինը «չի հանդուրժի կամ ներողամտություն չի ցուցաբերի» «Թայվանի անկախության» ուժերի նկատմամբ, եթե նրանք համարձակվեն «Թայվանի անկախությանը» նպաստող միջադեպեր հրահրել:

Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում է 1949 թվականից, երբ Չիանգ Քայ Շեկի (1887-1975) գլխավորած Կուոմինտանգի ուժերի մնացորդները փախան կղզի՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Այդ ժամանակից ի վեր Թայբեյը պահպանել է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը և որոշ այլ ատրիբուտներ, որոնք գոյություն են ունեցել մայրցամաքում մինչև կոմունիստների իշխանության գալը։ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որին աջակցում են երկրների մեծ մասը, Թայվանը ՉԺՀ-ի տարածաշրջաններից մեկն է։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները

Ձեզ գուցե հետաքրքրի