Արտաքին 2 տարի առաջ - 14:06 28-11-2023

Ալիևի հրամանով բռնազավթված Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» կստեղծվի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ հանձնարարելով բռնազավթված Արցախի Հանրապետության մայրաքաղաքում «Ղարաբաղի համալսարան» համալսարան ստեղծել։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ստեղծել Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությանը կից «Ղարաբաղի համալսարան» հանրային իրավունքի իրավաբանական անձ», - ասվում է Ալիևի հրամանագրում։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի կառավարությանը հանձնարարվել է երկամսյա ժամկետում հաստատել համալսարանի կանոնադրությունը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ համալսարանի գործունեությունը ֆինանսավորելու համար, լուծել համալսարանին հողատարածքով, ուսումնական մասնաշենքով և հանրակացարանով, մարզահրապարակով և այլ ենթակառուցվածքներով ապահովելու հարցերը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները