Ներքին 2 տարի առաջ - 21:53 27-11-2023

Փաշինյանը դավաճանեց իր ժողովրդին․ ՔՊ-ականները չեն մեկնաբանում Հարավային Օսիայի նախագահի հայտարարությունը

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը, նախօրեին մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ասել էր․ «Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդին, որի հետ մեզ կապում են բազմադարյան բարեկամական հարաբերությունները։ Բայց մեզ չի հետաքրքրում Հայաստանի վարչապետի կարծիքը, որը Լեռնային Ղարաբաղը թողեց ծանրագույն վիճակի մեջ։ Նա դավաճանեց իր իսկ ժողովրդին, հիմնականում ազգությամբ հայերի, որոնք սպասում էին Հայաստանի օգնությանը։ Փաշինյանն իր մեջ համարձակություն չգտավ ընդունելու Արցախի անկախությունը։ Մեզ հետաքրքիր չէ նման քաղաքական գործիչների կարծիքը»։

Փաշինյանի հասցեին Հարավային Օսիայի նախագահի կողմից նման կոշտ հայտարարության վերաբերյալ Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՔՊ-ական պատգամավորներից, սակայն նրանք խուսափողական պատասխաններ տվեցին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանը և Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում ասացին, որ տեղյակ չեն հայտարաության մասին։

ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանն էլ հարցը լսելուց հետո ասաց․ «Ես հեռախոսով հարցազրույցներ չեմ տալիս»։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:01 Նիկոլ Փաշինյանից տարածք նվեր ստացած բուհը հայերենը չի ճանաչում
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
23:45 Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության
22:38 Հուշակոթողի «տեղափոխությո՞ւն», թե՞ ապամոնտաժում․ ինչու է ՌԴ-ն պատժում Արթիկի քաղաքապետին
23:33 Սոթքի հանքի ռուս սեփականատերն արգելել է արհմիությունը. աշխատողները դժգոհ են պայմաններից
18:09 8 տարի ամեն ինչ արվել է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար. հարցում
20:46 Գյումրին կրկին ջրի տակ է․ մարդիկ ջրերի միջով են քայլում