Ուղիղ եթեր
Եվրոպական փաստահավաք առաքելություն է ժամանել Հայաստան
copy image url

Եվրոպական փաստահավաք առաքելություն է ժամանել Հայաստան

Ներքին 1 տարի առաջ - 20:38 27-11-2023
Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԱԵԾ) համատեղ փաստահավաք առաքելությունը Հայաստանում է, X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

«Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելությունը` ուղղված Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանը։ Ակնկալում ենք արդյունքների վրա հիմնված և կենտրոնացած քննարկումներ գործընկերության մի շարք ոլորտներում»,- գրել է Հովհաննիսյանը։