Ներքին 2 տարի առաջ - 20:37 27-11-2023

Երևանում 30-ամյա տղամարդը բենզին է լցրել իր վրա և ինքնահրկիզման փորձ կատարել. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բակում քաղաքացին ինքնահրկիզվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել, է որ դեպքը տեղի է ունեցել Եղբայրության 5-րդ շենքի մուտքերից մեկի մոտ և տղամարդը բենզին է լցրել իր վրա ու ինքնահրկիզվել:

Բարեբախտաբար օպերատիվորեն ժամանած պարեկներին, ոստիկաններին, բժիշկներին, հրշեջներին ու քաղաքացիներին հաջողվել է արագ մարել հրդեհը, ապա մեծ դժվարությամբ նրան տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենան, քանի որ նա հրաժարվում էր օգնությունից:

Գ. Շամշյանի տեղեկություններով քաղաքացին, ով տեղափոխվել է հիվանդանոց, Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Զ. Մ.-ն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:01 Նիկոլ Փաշինյանից տարածք նվեր ստացած բուհը հայերենը չի ճանաչում
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
23:45 Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության
22:38 Հուշակոթողի «տեղափոխությո՞ւն», թե՞ ապամոնտաժում․ ինչու է ՌԴ-ն պատժում Արթիկի քաղաքապետին
18:09 8 տարի ամեն ինչ արվել է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար. հարցում
23:33 Սոթքի հանքի ռուս սեփականատերն արգելել է արհմիությունը. աշխատողները դժգոհ են պայմաններից
20:46 Գյումրին կրկին ջրի տակ է․ մարդիկ ջրերի միջով են քայլում