Արտաքին 2 տարի առաջ - 12:02 26-11-2023

Գազայում իսրայելական ուժերը ձերբակալում են անցակետով անցնող պաղեստինցիներին

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի վարչությունը (UNOCHA) հայտարարել է, որ իսրայելական ուժերը ձերբակալում են մարդկանց, որոնք Գազայի հյուսիսային և կենտրոնական հատվածներից դեպի հարավ են տեղափոխվում հսկիչ անցակետով, որն Իսրայելն անվանում է «միջանցք»։ News.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Al Jazeera-ն:

Համաձայն UNOCHA-ի տվյալների, մարդկանց ստիպում են անցնել «առանց անձնակազմի հսկիչ անցակետով», որտեղ նրանց խնդրում են ցույց տալ անձը հաստատող փաստաթուղթ և «անցնել դեմքի ճանաչման սկանավորման պես մի բան»:

ՄԱԿ- ի տեղեկությամբ, անցյալ շաբաթ նման դեպքերից մեկի ժամանակ անցակետում հորը ձերբակալելուց հետո երեխային ստիպել են միայնակ անցնել դրանով։

ՄԱԿ-ը նաև մտահոգություն է հայտնել երեխաների պաշտպանության ծառայությունների ընդլայնման անհրաժեշտության առիթով՝ առանց ուղեկցության երեխաներին օգնելու համար:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը