Ներքին 2 տարի առաջ - 11:07 26-11-2023

Տավուշում «նիվիստները» զենք ու զրահով տեղափոխվեցին ոստիկանություն․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները մարզում ծառայության առաջին իսկ օրվանից հսկայածավալ աշխատանքներ են տարել և շարունակում են տանել քրեորեն պատժելի, հակաիրավական գործողությունների կանխման, նախականխման ու բացահայտման ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան գտնվում է Նոյեմբերյան համայնքի փողոցներից մեկում, որում գտնվող ուղևորների մոտ զենք կա, և նրանք պետք է զբաղվեն որսով:

Տեղում գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, պարեկներ Դավիթ Վարդանյանի և Գևորգ Ամիրաղյանի գլխավորությամբ իրականցվում է «Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով որսի գնացինք» օպերացիան:

Քանի որ հստակ տեղյակ չէին, թե Նոյեմբերյան համայնքի Վիրոնայի փողոցի որ հատվածում է գտնվում կասկածելի «Նիվա»-ն, ողջ փողոցը պարեկները առնում են մանրադիտակի տակ ու կարճ ժամանակում հայտնաբերում են նշված ավտոմեքենան, կանգնեցնում, ապա ավտոմեքենայում հայտնաբերում են որսորդական հրացան:

Վարորդ, Տավուշի մարզի բնակիչ 43-ամյա Ա. Մամյանը հայտնում է, որ հրացանը օրինական է, միևնույն ժամանակ հայտարարում է, որ ավտոմեքենայում կա 4 հատ ռադիոկապ և 9 հատ փամփուշտ:

Պարեկների պահանջով Ա. Մամյանը ավտոմեքենայի բեռնախցիկից պարեկներին է ներկայացնում 1 հատ ողորկափող որսորդական հրացան, սակայն հրացանի վերաբերյալ որևե փաստաթուղթ չի ներկայացնում: Տեղում պարեկները պարզում են, որ այն պատկանում են ավտոմեքենայի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 41-ամյա Հ. Վարդանյանին:

Նշված ավտոմեքենան պարեկները տեղափոխում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ Ա. Մամյանին ու Հ. Վարդանյանին հայտնաբերված հրացաններով, ռադիոկապերով ու փամփուշտներով ներկայացնում են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը