Ներքին 2 տարի առաջ - 18:33 25-11-2023

Հրավառություն իրականացնողները ձերբակալվել են․ ոստիկանությունը զգուշացնում է

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 00․04-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Այգեձոր փողոցից նկատել է մոտակայքում իրականացվող հրավառություն։

Պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակահատվածում պարզվել է, որ ուշ ժամին հրավառությունը կազմակերպվել է Լենինգրադյան փողոցում՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից։

Ժամը 02․30-ին նրանք հայտնաբերվել են ու ձերբակալվել։ Հայտնաբերվել է նաև հրավառության արկղը։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածը լռությունը խախտելու համար սահմանում է տուգանքի նշանակում՝ մինչև 1․000․000 դրամի չափով։ ՆԳՆ ոստիկանությունը կրկին զգուշացնում է լռության ժամին չիրականացնել հրավառություններ՝ հարգելով համաքաղաքացիների անդորրն ու անվտանգությունը։

ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է հետևողական պայքարը գիշերային ժամերին լռությունը խախտողներին, հրավառությունների պատվիրատուներին ու կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:01 Նիկոլ Փաշինյանից տարածք նվեր ստացած բուհը հայերենը չի ճանաչում
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
23:45 Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության
22:38 Հուշակոթողի «տեղափոխությո՞ւն», թե՞ ապամոնտաժում․ ինչու է ՌԴ-ն պատժում Արթիկի քաղաքապետին
18:09 8 տարի ամեն ինչ արվել է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար. հարցում
23:33 Սոթքի հանքի ռուս սեփականատերն արգելել է արհմիությունը. աշխատողները դժգոհ են պայմաններից

Ձեզ գուցե հետաքրքրի