Ներքին 2 տարի առաջ - 22:58 24-11-2023

Աբսուրդի ժանրից է. փաստաբանը՝ ռաֆտինգի ժամանակ լրագրողի մահվան դեպքով ներկայացված մեղադրանքի մասին

«Ճիշտն ասած՝ այդ թեմայով չեմ կարող խոսել ոչ մի բան այս պահին չեմ ասի, քանի որ նախաքննությունը դեռ շարունակվում է, և որովհետև դրա իրավունքը չունեմ․ ընթացքը ցույց կտա։ Ամեն ինչ փաստերով կներկայացնի մեր փաստաբանը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Rafting in Armenia» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Վարդանյանը՝ անդրադառնալով Դեբեդ գետում լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթի նախաքննությանը:



Նախաքննության շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Oragir.News-ը զրուցել է ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Վարդանյանի փաստաբան Արտակ Ոսկանյանի հետ, ում պնդմամբ՝ նախաքննությունը աբսուրդի ժանրից է․ «Աբսուրդի ժանրից է և կատարյալ խայտառակություն։ Մեղադրանք է առաջադրված ՌԴ-ում ընդունված և ՌԴ-ում չգործող կետերով, որոնք նախաքննական մարմնին անգամ հայտնի չէ։ Նույն ձևով վաղը կարող է Մոզամբիկի կամ Աֆղանստանի ինչ-որ օրենքի պահանջ խախտենք, դրա համար էլ մեղադրանք առաջադրվի։ Որտե՞ղ է գրված, որ պիտի պատասխանատու անձ՝ հրահանգիչ, նշանակվի։ Հասել ենք մի կետի, որ իրենք ասում են՝ պիտի նշանակված լիներ։ Քննիչը նույնիսկ մեզ չի կարող բացատրել, թե որտեղ են այդ կետերը գրված»։

Հիշեցնենք, որ 2022 թվակնի մայիսի 9-ին, քաղաքացիները, փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս են բերել «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանին։ Նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն, սակայն վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:

Հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:

Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ լրագրողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել ռաֆտինգ կազմակերպած ընկերության տնօրենին. «Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ տուժողի մահվան պատճառ է հանդիսացել է շնչառական ուղիները հեղուկով փակվելու՝ ջրահեղձման հետևանքով մեխանիկական շնչահեղձությունը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
21:13 «Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է