Արտաքին 2 տարի առաջ - 22:39 24-11-2023

Ռուսաստանն ու Թուրքիան կքննարկեն նոր ատոմակայանի կառուցումը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը կմեկնի Թուրքիա։ Նրա հետ միասին Անկարա կմեկնի 60 հոգանոց ռուսական պատվիրակություն, որի մեջ ներգրավված կլինեն «‎Գազպրոմի», «‎Ռոսնեֆտի», «‎Ռոսատոմի» ներկայացուցիչներ։ Գրում է Ermenihaber-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հանդիպման օրակարգում լինելու է Թուրքիայի՝ գազային հաբ դառնալու հարցը, ինչպես նաև հացահատիկային գործարքը։

Թուրքական իշխանամետ «‎Sabah» լրատվամիջոցի սյունակագիր Դիլեք Գյույգյորը հայտնել է, որ քննարկվելու է նաև Թուրքիայի՝ Սինոփում կառուցվելիք նոր ատոմակայանի հարցը։ Ներկայումս ռուսական կողմը Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցում է «‎Աքքույու» ատոմակայանը։

Հիշեցնենք, որ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը տեղի էր ունեցել Անկարայում 2022 թվականի մայիսին։ Կողմերը քննարկել էին արդյունաբերական ապրանքների մատակարարումների ավելացման հարցը, ազգային արժույթներով վճարումների ավելացումն և փոխադարձ առևտրի խոչընդոտների նվազեցումը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը