Ներքին 2 տարի առաջ - 21:07 24-11-2023

Տիգրան Ավինյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Երևանն այսօր տարբեր նախագծեր է իրականացնում ԵՄ կառույցների հետ, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներ: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ ծրագրերի ընթացքին, նախանշել առաջիկա անելիքները:

Անդրադառնալով ձևավորված համագործակցությանը՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր:

Շնորհավորելով Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Վասիլիս Մարագոսն իր հերթին նշել է, որ քաղաքային իշխանությունների հետ համագործակցությունն առաջնահերթություն է Եվրոպական միության համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը:

Որպես գործակցության նոր ուղղություններ՝ կողմերը կարևորել են երթևեկության կազմակերպմանը, Էկոլոգիապես ավելի մաքուր ավտոբուսային շարժակազմի ավելացմանը, համայնքային ոստիկանության համակարգի ներդրմանն ու քաղաքային ծառայությունների թվայնացմանն ուղղված նախագծերի կյանքի կոչումը: Երևանի քաղաքապետը տեղեկացրել է, որ որոշ ծրագրերի մասով համայնքն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել՝ Երևանն առավել անվտանգ, հարմարավետ ու «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը