Երևան +11°
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 19:09 23-11-2023

Ընդամենը 15 ՀՀ դրամն է բանկի կողմից կենսաթոշակառուին կենսաթոշակից «զրկելու» իմաստը․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որքա՞ն է Ինեկոբանկի (Inecobank CJSC) գինը:

Նոր Հայաստանի կենսաթոշակառուն, որպեսզի անխափան ստանա իր հասանելիք կենսաթոշակը, պարտավոր է տարին մեկ անգամ բանկ այցելել և «ներկա ստանալ»: Դրանից հետո բանկը Միասնական սոցիալական ծառայությանը (ՄՍԾ) տեղեկացնում է, որ կենսաթոշակառուն «ողջ և առողջ է»: Եթե կենսաթոշակառուն մոռանում է բանկ գնալ, ապա բանկը ՄՍԾ-ին կենսաթոշակառուի «ողջ և առողջ» լինելու վերաբերյալ չի տեղեկացնում և կենսաթոշակառուն առաջիկա ամսվա կենսաթոշակը չի ստանում:

Այսպիսին են Նոր Հայաստանի բարքերը:

Բանկը ևս պարտականություն ունի: Վերջինս պետք է հասանելի միջոցներով, օրինակ` հեռախոսազանգով կամ SMS-ով, կենսաթոշակառուին հիշեցնի բանկ այցելելու պարտականության մասին:
Առաջին հայացքից շատ պարզ իրավիճակ

է` «ուչաստկովիի գործ է»: Սակայն, Ինեկոբանկը կենսաթոշակառուին որևէ կերպ չի հիշեցնում, կենսաթոշակառուն մոռանում է, բանկ չի այցելում և չի ստանում առաջիկա ամսվա կենսաթոշակը:

Շատերը կարող են ենթադրել, որ Ինեկոբանկը շահախարդախ է` գիտակցաբար կենսաթոշակները չվճարելու համար պայմաններ է ստեղծում, որպեսզի կենսաթոշակների գումարները շրջանառության մեջ դնի: Դա այդպես չէ, քանզի, եթե բանկը ՄՍԾ-ին կենսաթոշակառուի «ողջ և առողջ» լինելու վերաբերյալ չի տեղեկացնում, ապա վերջինս կենսաթոշակը բանկին չի փոխանցում: Այսինքն, այդ իմաստով, Ինեկոբանկը շահախարդախ չէ:

Այդ դեպքում, ո՞րն է բանկի կողմից կենսաթոշակառուին կենսաթոշակից փաստացի «զրկելու» իմաստը:

Ինեկոբանկի մատուցվող ծառայությունների ցանկում առկա է «SMS ծառայությունը»: Վերջինիս հաճախորդները կարող են ակտիվացնել այդ ծառայությունը և բանկից SMS-ներ ստանալ` մեկ SMS-ը 15 ՀՀ դրամով:

Ըստ երևույթին, Ինեկոբանկում մտածում են. ինչու՞ պետք է կենսաթոշառառուին անվճար SMS ուղարկել, եթե կարելի է այն ուղարկել 15 ՀՀ դրամով: Կենսաթոշակառուին կենսաթոշակից «զրկելու» այլ ողջամիտ պատճառ Ինեկոբանկը չունի:

Ստացվում է, որ ընդամենը 15 ՀՀ դրամն է բանկի կողմից կենսաթոշակառուին կենսաթոշակից «զրկելու» իմաստը: Կարծում եմ` հենց այդքան է Ինեկոբանկի բարեվարքության գինը»:

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ