Սպորտ 2 տարի առաջ - 18:47 22-11-2023

Արաս Օզբիլիսը կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Անվանի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հայտնել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։

33-ամյա ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին քայլերը կատարել է նիդեռլանդական «Այաքսում», այնուհետև հանդես գալով նաև Մոսկվայի «Սպարտակի», Կրասնոդարի «Կուբանի», թուրքական «Բեշիքթաշի», «Շերիֆի», «Փյունիկի» կազմում։

Օզբիլիզն «Ուրարտուին» միացել էր 2023 թվականի հունվարից։ Նա մեր թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 7 գոլով և 6 գոլային փոխանցմամբ։ 2022/23 մրցաշրջանում Արաս Օզբիլիզը մեր թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա 41 խաղի է մասնակցել՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Օզբիլիսը ասուլիսում հայտնել է նաև, որ առաջադրվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

ՀՖՖ ղեկավարի ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 23-ին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում