Արտաքին 2 տարի առաջ - 17:37 22-11-2023

Հռոմի պապը կարծում է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը վերածվել է «ահաբեկչության»

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը դուրս է եկել պատերազմի շրջանակից և դարձել «ահաբեկչություն»։ Այս մասին նա ասել է իսրայելցի պատանդների հարազատների եւ պաղեստինցիների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ հակամարտությունից տուժում են երկու կողմերն էլ։ «Ահա թե ինչ են անում պատերազմները։ Բայց այստեղ մենք դուրս ենք եկել պատերազմների շրջանակից։ Սա պատերազմ չէ։ Սա ահաբեկչություն է»,- ասել է նա։

Հովվապետը խնդրել է աղոթել այն բանի համար, որ երկու կողմերը «կրքեր չբորբոքեն» որոնք ի վերջո սպանում են բոլորին»։

Հակամարտության սկսվելու պահից Իսրայելի հարվածների հետեւանքով զոհվել է 13 000 պաղեստինցի, նրանց մոտ 40 տոկոսը՝ երեխաներ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով