Արտաքին 2 տարի առաջ - 18:32 21-11-2023

Ուկրաինան շատ անգամներ բառերով մահափորձ է կատարել Պուտինի դեմ. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևի իշխանությունները շատ անգամներ բառերով են «մահափորձ կատարել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, բայց իրականում ոչինչ չի ստացվել։ Այս մասին Պեսկովն ասել է լրագրող Պավել Զարուբինի հարցազրույցում։

Լրագրողի խնդրանքով՝ նա մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Պուտինի հասցեին սպառնալիքներ պարունակող հայտարարությունները։

«Եթե հիշում եք, Պուտինի դեմ Ուկրաինայից բազմաթիվ անգամներ «բանավոր» մահափորձ է կատարվել ամենատարբեր մակարդակներում։ Մենք մեզ հիանալի հաշիվ ենք տալիս։ Նրանց մոտ ոչինչ չի ստացվի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս հայտարարում է, որ Ռուսաստանը մինչև տարեվերջ նախատեսում է իր նկատմամբ մահափորձ իրականացնել։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով