Ներքին 2 տարի առաջ - 14:33 21-11-2023

Նախատեսվում է, որ ԼՂ-ից տեղահանվածները հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը կստանան դեկտեմբերին

Հայաստանում նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թոշակառուները հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը կկարողանան միասին ստանալ դեկտեմբերին: Այս մասին ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ նիստում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:

Ներկայումս Հայաստանի տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն ստանալու պետական նպաստներ և դրամական այլ օգնություններ, նաև կենսաթոշակային ապահովության իրավունք, եթե բավարարում են օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Սակայն, նախարարի խոսքով, հաշվի առնելով բռնի տեղահանված հայրենակիցների մեծ թիվը, նրանց սոցիալական խնդիրներն օր առաջ լուծելու հարցի հրատապությունը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրական որոշ կարգավորումներ, լիազորություն վերապահել կառավարությանը՝ սահմանելու փախստականների կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերի առանձնահատկությունները:

«Նախատեսվում է Հայաստանում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառել ԼՂ տարածքում ձեռք բերված աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ կառավարության սահմանած կարգով: Կառավարությունը կսահմանի նաև ԼՂ տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները»,-ասաց Մկրտչյանը:

Հայաստանում կենսաթոշակ նշանակվում է անձամբ ներկայացված դիմումի հիման վրա: Հաշվի առնելով շահառուների մեծ թիվը՝ հնարավորություն կլինի կառավարության որոշմամբ՝ ԼՂ-ում նշանակված կենսաթոշակները օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակել առցանց դիմումի հիման վրա՝ առանց ստաժը վերահաշվարկելու:

Նախագծով սահմանվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայած անձինք, քրեակատարողական ծառայողները և դատական ակտերի հարկադիր կատարողներն օրենքով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում ունեն զինվորական կենսաթոշակի իրավունք:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների թոշակները ստանալո՞ւ են ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիները:

«Կհամադրենք մեզ հասանելի բոլոր հնարավոր տվյալները, և, եթե կհասկանանք, որ իրենք ունեցել են կենսաթոշակի, նպաստի իրավունք, կշարունակեն ստանալ: Ես կարծում եմ, որ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներինը միասին վերահաշվարկած դեկտեմբեր ամսին կկարողանան ստանալ»,-պատասխանեց նախարարը:

Այսպիսով՝ ըստ նրա՝ նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցները հնարավորություն կունենան իրենց կենսաթոշակները ստանալ: «Մենք կփորձենք հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար վճարումներն իրականացնել»,-եզրափակեց Մկրտչյանը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»