Ներքին 4 տարի առաջ - 15:20 16-12-2021

Մինչև դեկտեմբեր ՔՊ-ն հանդուրժելու է Հայկ Մարությանին․ Թագուհի Թովմասյան

Ես գիտեմ, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և Հայկ Մարությանի միջև եղել է միջնորդավորված պայմանավորվածություն, որ մինչև դեկտեմբեր ՔՊ-ն հանդուրժում է Հայկ Մարությանին, այնուհետև նա պետք է հեռանա։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Կարծեք թե ինչ-որ բան այն չէ այդ պայմանավորվածության հետ, քանի որ ըստ խորհրդարանի կուլիսներում պտտվող տեղեկություների՝ տեղի է ունեցել հանդիպում Հայկ Մարությանի և Սուրեն Պապիկյանի միջև»,- ասաց նա՝ հավելելով, թե, ըստ երևույթին, ինչ-որ բան խախտվել է և ՔՊ-ն սկսեց ռեպրեսիաներ Հայկ Մարությանի նկատմամբ։

«Ես ուզում եմ՝ մենք հիշենք, որ Հայկ Մարությանն ատելության խոսքի հիմնադիրն է սև ու սպիտակի ջրբաժանի հեղինակը։ Ես Հայկ Մարությանին չեմ համարում լավագույններից»,- ասաց նա և ենթադրեց, որ անհասկացվածություն է տեղի ունեցել քաղաքապետի և ՔՊ-ի միջև։

«Բայց սա չի նշանակում, որ պետք է հիմք դառնա նրա նկատմամբ նման վերաբերմունքի, սա նշանակում է որ իշխող ուժն ունի քաղաքական նպատակ, որ ով իրեն չի ենթարկվում հլու հնազանդ, նրանք պետք է հեռանան»,- ասաց նա և նշեց, որ դատապարտելի է այդ վարքագիծը։

Անդրադառնալով Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալուն, Թագուհի Թովմասյանն ասաց․ «Խմբակցության ներսում խնդիրներ չկան, Իշխան Զաքարյանը եղել և շարունակում է մնալ իմ ընկերը և գործընկերը, և այդպես մենք ընկալում ենք նրան, անկախ նրանից, թե ինչ որոշում է կայացրել։ Մենք իրեն վատ չենք վերաբերվում»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը