Արտաքին 2 տարի առաջ - 22:01 20-11-2023

Պեկինը հորդորում է Գազայի հատվածում հրատապ միջոցներ ձեռնարկել

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինը արաբական և մուսուլմանական այլ երկրների պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ աշխարհի բոլոր պետությունները պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու համար։

Հաղորդվում է, որ Չինաստանի գլխավոր դիվանագետը ողջունել է Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի և Ինդոնեզիայի գործընկերներին, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավարին՝ Չինաստան այցի կապակցությամբ։

«Միջազգային հանրությունը պետք է կանխի այս ողբերգության տարածումը։ Չինաստանը այս հակամարտությունում հաստատակամորեն կանգնած է արդարության և արդարություն պահանջող ժողովրդի կողքին»,- ասել է չինացի պաշտոնյան։

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ քննարկմանը մասնակցած նախարարները բարձրաձայնել են հակամարտությունը դադարեցնելու իրենց խիստ կոչերը, իսկ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդն հավելել է, որ պատվիրակության կազմում ներկայացված երկրները պետք է համագործակցեն Չինաստանի և բոլոր այն երկրների հետ, որոնք պատասխանատու են և գնահատում են իրավիճակի լրջությունը։

«Պեկինը կողմ չէ Իսրայելի դաշնակից Վաշինգտոնի դիրքորոշման հետ, քանի որ նրանք չեն ձգտում հասնել զինադադարի։ Իսրայելը պետք է դադարեցնի իր ագրեսիվ վարքագիծը Գազայի ժողովրդի նկատմամբ և հնարավորինս շուտ բացի մարդասիրական միջանցք՝ կանխելու ավելի մեծ մասշտաբի հումանիտար ճգնաժամի առաջացումը», - ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր