Արտաքին 2 տարի առաջ - 20:25 20-11-2023

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմում 48 լրագրող է զոհվել

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտնում է, որ «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորման հարձակման և իսրայելական բանակի ռազմական գործողությունների հետևանքով առնվազն 48 լրագրող է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է գերմանական DW լրատվական գործակալությունը։

CPJ-ի տվյալներով՝ զոհվածների թվում 43 պաղեստինցի է, 4 իսրայելցի և մեկ լիբանանցի:

ԶԼՄ-ների ևս 9 աշխատակից վիրավորվել է, 13-ը ձերբակալվել է, իսկ երեքը՝ համարվում են անհետ կորած: Բացի այդ, կոմիտեն հետաքննում է բազմաթիվ չհաստատված հաղորդումներ այլ լրագրողների սպանությունների, անհետ կորածների, ձերբակալությունների, վիրավորումների կամ նրանց հասցեին սպառնալիքների մասին։

Մերձավոր Արևելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում CPJ ծրագրերի համակարգող Շերիֆ Մանսուրը խոսքով՝ լրագրողները քաղաքացիական անձինք են, ովքեր կարևոր աշխատանք են կատարում ճգնաժամի ժամանակ, նրանք չպետք է դառնան պատերազմող կողմերի թիրախը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր