Արտաքին 2 տարի առաջ - 15:20 20-11-2023

Լուկաշենկոն կարծում է, որ Բաքվի և Երևանի դիմակայությունն ավարտվել է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Բաքվի և Երևանի դիմակայությունն ավարտվել է և պետք է մտածել ապագայի մասին՝ ինչպես կազմակերպել այնտեղ երկու պետությունների կյանքը։ Ինչպես փոխանցում է Սպուտնիկ լրատվական գործակալության բելառուսական ծառայությունը, այս մասին Լուկաշենկոն ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովի հետ հանդիպման ժամանակ։

Լուկաշենկոն ընդգծել է, որ հետխորհրդային տարածքում խնդիրները կուտակվել են ավելի քան մեկ-երկու տարի։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հետխորհրդային տարածքը բարդ ժամանակաշրջան է ապրում, որը նշանավորվել է հակամարտություններով, այդ թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։

«Սակայն մենք պատրաստ ենք դրան, և հուսով եմ, որ Մինսկում ռազմաքաղաքական կազմակերպության շրջանակում այս միջոցառումը կնպաստի ՀԱՊԿ անդամների պաշտպանության և անվտանգության համար մեր ջանքերի մեծացմանը»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր

Ձեզ գուցե հետաքրքրի