Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:59 18-11-2023

Ե՞րբ և ի՞նչ պատճառով հրաժարական կտա նիկոլական պաշտոնյան

Քրիստոնյան գիտի, որ Սոդոմը կործանվել է քաղաքի բնակիչների անարդարության և այլասերվածության հետևանքով։ Այս դասը սերտած աստվածահաճո երկրներում կոռուպցիայի, անառակության մեջ կասկածվող, արժեքները ոտնահարող, սրիկայություն անող պաշտոնյան չի սպասում լրագրողի անողոք քննադատությանն, այլ անմիջապես հրաժարական է տալիս, որպեսզի չխախտվի ներքին խաղաղությունը, պետությունը չընկնի պարտքերի տակ, անվտանգային սպառնալիք չծագի։

Ակնհայտ է, որ սրիկա պաշտոնյայի հետ բախվող մարդիկ սկզբում ատում են չինովնիկին, հետո լցվում ատելությամբ իշխանության նկատմամբ, վերջում արհամարհում ժողովրդին, և խախտվում է ներքին խաղաղությունը։ Իսկ երբ քաղաքացիները վարակվում են սրիկա չինովնիկի օրինակով և ոտնահարում արժեքներն ու օրենքները, ապա աճում է հանցագործությունը, ընդլայնվում է իրավապահ համակարգը, նոր բանտերեն կառուցվում։ Դրանք պահելու համար հարկերն են ավելացվում։ Բարձր հարկերի հետևանքով ձեռնարկություններ են փակվում, կապիտալը հոսում է երկրից դուրս, և երկիրն ընկնում է պարտքերի տակ։

Ի վերջո՝ սրիկան միայն վասալ երկրում կարող է բարձր պաշտոն զբաղեցնել։ Այսպիսի պատմական օրինակի մասին է վկայում պատմիչ Եղիշեն։ Հետևապես՝ սրիկա պաշտոնյայի գոյությունը հիմք է կասկածելու, որ երկիրն անկախ չի։ Նման կասկածն ինքնին անվտանգային սպառնալիք է։ Այն պաշտոնյաները, որոնք հասկանում են այս ամենը, սրիկայություն չեն անում։ Արդյոք հայ չինովնիկն այսօր գիտակցո՞ւմ է, թե ինչ աղետ կարող է բերել իր անբարո կամ անարդար վարքը։

Օրեր առաջ ՔՊ-ում քննարկել են կուսակցական էթիկային առնչվող հարցեր։ Արդյոք քննարկվե՞լ են բարոյական սահմանները։ Ենթադրաբար՝ ոչ։ Հանրությանը ոչինչ հայտնի չէ ՔՊ-ականների բարոյական սկզբունքների, համոզմունքների մասին։ Հետևաբար՝ չկա հիմք ենթադրելու, որ նիկոլական չինովնիկն ունի բարոյական սահման, պատկերավոր ասած՝ անդառնալիության կետ, որից այն կողմ անցնելու դեպքում հրաժարական կտա։ Ո՛չ հանրային քննադատությունը, ոչ իրավական սկանդալները, ոչ էլ նույնիսկ մարդու մահը չինովնիկի հրաժարականի պատճառ չեն դառնում։ Կարծես նիկոլական չինովնիկներն այնքան կուրորեն են պաշտում իրենց առաջնորդին, որ թյուրիմացաբար կարծում են, թե ինչքան էլ ոտնահարեն արժեքներն ու արդարությունը, ինչքան էլ հակահասարակական և անարդար արարքներ գործեն, միևնույն է՝ իրենց պաշտելի առաջնորդը հեքիաթի հերոսի նման միայնակ կկանխի երկրի կործանումը։

Նոյեմբերի 17-ի առավոտյան ԵՊՀ շենքում պայթյունի հետևանքով զոհվեց 73-ամյա Ժ․ Խ․-ն, վիրավորվեց 3 մարդ։ Եթե ՀՀ-ում քրիստոնեական բարոյական նորմերը հարգող իշխանություն լիներ, ապա ԵՊՀ ռեկտորը աշխատանքից կազատեր մի քանի պատասխանատուների, ինքն էլ հրաժարական կտար։ Եթե չտար, ապա ԿԳՄՍ նախարարը նրան պաշտոնանկ կաներ։ Իսկ եթե ԿԳՄՍ նախարարը պաշտոնանկ չաներ ԵՊՀ ռեկտորին, ապա վարչապետը պաշտոնանկ կաներ ԿԳՄՍ նախարարին։

Բայց այդպես չեղավ, քանի որ մեր երկրում մարդն արժեք է, երբ պաշտոնյա է։ Մնացած դեպքերում մարդն իշխանությունների ուշադրությանն է արժանանում վիճակագրական առումներով։

Եթե նիկոլական չինովնիկների մեջ կա ոչ թե 50, 20, 10, այլ գոնե մեկ արդար մարդ, ապա նման իրավիճակում հայտնվելու դեպքում պիտի հրաժարական տա՝ հիմնավորելով, որ դա անում է կամավոր ու գիտակացաբար, որպեսզի չխախտվի ներքին խաղաղությունը, պետությունը չընկնի պարտքերի տակ և անվտանգային սպառնալիք չծագի։ Իսկ մինչ բարոյական այդ սահմանների գործնական հաստատումը, երկրում և աշխարհում կարող են հիմնավոր կասկած հայտնել, որ ՀՀ-ն անկախ չի, իսկ պաշտոնյաների շարքերում արդար մարդ չկա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
23:45 Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության