Արտաքին 2 տարի առաջ - 20:49 16-11-2023

Թուրքիան և Հունաստանը քննարկել են Էգեյան ծովում առկա լարվածությունը

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանի բյուջետային պլանավորման հանձնաժողովում մեկնարկել են 2024-ի բյուջեի շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարարության բյուջեի վերաբերյալ քննարկումները: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը քննարկումների ընթացքում անդրադարձել է Հունաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև նոյեմբերի 15-ին տեղի ունեցած հանդիպմանը: Նշել է, որ երկու երկրների միջև վստահության բարձրացման միջոցառումների շրջանակներում իրականացված հերթական հանդիպումը դրական մտնոլորտում է անցել:

Գյուլերի հաղորդմամբ՝ հիմնականում քննարկվել են Էգեյան ծովում առկա լարվածության վերաբերյալ հարցեր:

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև տվյալներ է տրամադրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ իրականացվող ռազմագործողությունների վերաբերյալ:

Ըտս այդմ՝ ընդհանուր առմամբ իրականացվել է 39.211 ռազմագործողություն, իսկ 2023-ի տարեսկզբից ի վեր իրականացված գործողությունների հետևանքով սպանվել է խմբավորումների 868 անդամ:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով