Արտաքին 2 տարի առաջ - 11:00 16-11-2023

Հրանտ Դինքին սպանած հանցագործը «‎լավ պահվածքի» համար ազատ է արձակվել

Թուրքիայում Պոլսի հայոց «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը դատարանի որոշմամբ պայմանականորեն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Սամասթը բանտում անցկացրել է 16 տարի 10 ամիս, նրա պատժաչափը կրճատվել է մեկ տարի առաջ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման մեջ հաշվի է առնվել Սամասթի «‎լավ պահվածքը» և նա պիտի անցնի փորձաշրջան։ Նման որոշումը կայացվել է մարդասպանի 16 տարվա բանտարկությունից հետո։

Սամասթը Դինքի սպանության ու ապօրինի զենք կրելու և օգտագործելու համար դատապարտվել էր 22 տարի 10 ամսվա ազատազրկման, որը հետագայում կրճատվել է և կազմել 15 տարի 2 ամիս՝ այն հանգամանքով, որ հանցագործության կատարման պահին Օգյուն Սամասթը եղել է անչափահաս:

Հիշեցնենք, որ Դինքը Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրության շենքի մոտ մահացու հրազենային վիրավորում էր ստացել 2007 թվականի հունվարի 19-ին Օգյուն Սամասթի կողմից։

Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
09:30 Ռուբինյան եղբայրները սկսել են «լավ ապրել»
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
09:00 13.7 միլիոն դրամ․ երևանցիների հաշվին Տիգրան Ավինյանի հերթական նվերը Ֆորշին
14:04 ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու
19:30 Կենդանուն մահապատժի ենթարկեցին․ ովքեր լռում են, բնապահպան չեն