Ներքին 2 տարի առաջ - 14:21 15-11-2023

Ապրել նորից․ Զինվորի տան տղաները համերգի են պատրաստվում

Զինվորի տան տղաներն աննախադեպ համերգի են պատրաստվում․ նոյեմբերի 26-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում նրանք են լինելու՝ հաղթածները։

Զինվորի տան լրատվական բաժինը տեսանյութ է պատրաստել, որում երևում է, թե ինչպես են հայրենիքի պաշտպանները փորձերի մասնակցում։ Սայլակը, պրոթեզը, տարբեր տեսակի վնասվածքները նրանց համար խոչընդոտ չեն։ Նրանք ապրում են, ստեղծում, պարում ու երգում։
«Եթե պարում ենք, ուրեմն ապրում ենք: Եթե մենք ենք ապրում, ուրեմն բոլորն են պարտավոր ապրել և շենացնել մեր հայրենիքը...»,- այս վստահությամբ են տղաները պատրաստվում «Հայրենիքիս» խորագրով համերգին։

Մի քանի օրից հայրենիքին ուղղված իրենց ասելիքը նրանք կփոխանցեն արվեստի լեզվով, կպատմեն նաև, թե ինչպես կարելի է ապրել նորից։
Տոմսերն արդեն վաճառքում են, հանդիսատեսին հույզերով և ուժով, կյանքով լի երեկո է սպասում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր