Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:05 15-11-2023

Եթե անվտանգությունն ապահովված չէ, ի՞նչ կյանքի որակի մասին եք խոսում․ Մինասյան

Դուք խոսում եք ճանապարհային ենթակառուցվածքների մասին, դրանց մեծ ծավալների մասին։ Քանի՞ հազար կիլոմետր ճանապարհ թողեցինք թշնամուն։ Եվ եթե անվտանգությունն ապահովված չէ, որի վրա հիմնական ռեսուրսը պետք է դրվի, ի՞նչ կյանքի որակի մասին եք խոսում։ Հիմա դուք ուզում եք ասել, որ Հայաստանի քաղաքացին 2021 թվականին ավելի վա՞տ էր ապրում, քան այսօր։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հարցն ուղղելով Բաբկեն Թունյանին։

Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ բյուջեի նախագծում 10 մլրդ դրամ է նախատեսված արցախցիների համար։ «Անընդհատ ասում եք՝ այդ թիվը չէ, դե ասեք՝ կոնկրետ ի՞նչ թիվ է, կոնկրետ ծրագրերը ասեք։ Ի վերջո 140 մլրդից ավելի հատկացումը, որ տրվում էր Արցախի Հանրապետությանը տարիներ շարունակ, հիմա այդ ներդրումներն ո՞ւր են, թշնամու ձեռքի՞ն»։

«Եթե խոսակցությունը էլի գնալու է կորցված տարածքների մասին և դա բերեք կապեք բյուջեի հետ, այդ դեպքում ես չեմ հասկանում՝ բա ձեր մնացած հարցերն ինչո՞ւ եք տալիս։ Այո, տնտեսական աճն ու բյուջեի հիմնավորվածությունն ուղիղ կապված է մեր անվտանգության հետ։ Ու մեր պաշտպանության բյուջեն, որը մանրամասն քննարկվել է, դրա լավագույն ապացույցն է։ Այդ թվերը լսելուց հետո եթե որևէ մեկը ձեզանից այստեղ պետք է հայտարարի, որ պաշտպանության ուղղությամբ ոչինչ չի արվում, դա ինձ համար չգիտեմ ինչ կլինի»,- ասաց Բաբկեն Թունյանը և հավելեց․ «Ինչ վերաբերում է հարցին՝ մարդիկ նախկինո՞ւմ էին լավ ապրում, թե՞ հիմա, դա խիստ սուբյեկտիվ հարց է։ Մարդիկ կային, առաջ ավելի լավ էին ապրում, հիմա ավելի վատ։ Միջինացված, ինձ թվում է, հակառակն է տեղի ունեցել»։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության

Ձեզ գուցե հետաքրքրի