Արտաքին 2 տարի առաջ - 17:44 14-11-2023

Չինաստանի նախագահը Բայդենի հրավերով մեկնել է ԱՄՆ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այսօր երեկոյան մեկնել է ԱՄՆ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական Սինհուա լրատվական գործակալությանը։

Հաղորդվում է, որ Չինաստանի առաջնորդն ԱՄՆ է մեկնել իր ամերիկացի գործընկերոջ՝ Ջո Բայդենի հրավեչրով։

Սի Ծինփինը կմասնակցի Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպմանը Սան Ֆրանցիսկոյում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջնորդների 30-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։

Ձեզ գուցե հետաքրքրի