Արտաքին 2 տարի առաջ - 23:08 13-11-2023

Մեկնարկել են թուրք-հունական ռազմական վստահության բարձրացման հերթական քննարկումները

Նոյեմբերի 13-ին մեկնարկել է Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական վստահության բարձրացման նպատակով իրականացվող դեմառդեմ 4-րդ հանդիպումը: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Այն տեղի է ունենում Թուրքիայի պաշտպանական գերատեսչության շենքում՝ թուրքական և հունական զինվորական պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են երկու երկրների ռազմական նավերի դիրքերի, հարվածային ինքնաթիռների թռիչքների և մանեվրների, ինչպես նաև NAVTEX-ին (համաշխարհային կիրառում ունեցող ծանուցումների ավտոմատացված համակարգ, որոնք տեղադրվում են նավերում) վերաբերող մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև նման ֆորմատով 1-ին հանդիպումը տեղի էր ունեցել 2010-ին Հունաստաստանում, 2-րդը՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, 3-րդը՝ 2020-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում:

Կողմերը նաև մեկ անգամ հանդիպել էին 2021-ին հեռավար տարբերակով:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր