Ներքին 2 տարի առաջ - 13:00 12-11-2023

Արցախից միայն մեր այգու Մուշմուլա ծառի 5 տնկիներն ենք բերել

«Երբ Արցախից պետք է դուրս գայինք, հայտնվեցինք դժվար կացության մեջ․ ի՞նչ վերցնել մեր հսկայական տնից․․․ ես ու ամուսինս որոշեցինք, որ մեզ հետ պիտի տանենք մեր բակի մշտադալար ծառի հինգ տնկիները։

Տնկիներն այսօր իրենց անուներն ունեն՝ Մարատ, Աննա, Սոֆյա, Անաստասիա։ Իսկ հինգերորդ տնկին այն բալիկի անունը կլինի, ով մի օր գուցե կծնվի մեր ընտանիքում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Աննա Գրիգորյանը:

«Մեր նորաստեղծ ընտանիքի նախապատմությունը գալիս է 2006 թվականից, երբ ես որոշեցի ամռանը մեկ ամսով գնալ Արցախ: Գնացի, բայց ոչ մեկ ամսով, այլ մնացի Արցախում 17 տարի: Կյանքիս երջանիկ 17 տարիները ապրել եմ աշխարհի ամենասիրուն քաղաքում՝ Ստեփանակերտում։ Մենք երկուսով՝ 22 և 25 տարեկան երկու երիտասարդ երեք տարվա մեջ կառուցեցինք մեր երազանքի ամրոցը: Մեր տան ամեն մի անկյունը, այգու ամեն ծառն ու թուփը իր պատմությունն ուներ․․․Իմ համար աշխարհի ամենաապահով վայրը, որտեղ ես՝ ես էի:

Տան դիմաց մշտադալար ծառ ունեինք՝ Մուշմուլա, որը կորիզից էինք տան պայմաններում աճեցրել։ Մշտադալար ծառը մեր տան և ընտանիքի խորհրդանիշն էր: 2020 պատերազմից հետո՝ նոյեմբերի 10-ին, երբ ես Ստեփանակերտի մեր բակում կանգնած էի ու շուրջ բոլորս էի նայում, նկատեցի, որ ծառն առաջին անգամ ծաղկել է ու բույրը ամբողջ բակով մեկ տարածել: 2021-ին կերանք ծառի առաջին յոթ պտուղները: 2023 թվականին, երբ լքեցինք մեր տարիների վաստակածը, մեր հսկայական տնից մեզ հետ բերածը այդ հինգ տնկիներն են, որոնց տնկիները հուսամ՝ մի օր կրկին կտեղադրենք մեր Ստեփանակերտի տանը, որը կրկին տեսնելն այսօր մեզ համար երազանք է դարձել․․․»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր