Ներքին 2 տարի առաջ - 11:42 12-11-2023

Ոչ ոք չի կարող ստպել մեզ հրաժարվել Մաշտոցի ծննդավայր Տարոնից, հայկական դպրոց դարձած Ամարասից․ Ոսկանյան

Իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Արդո՞ք Հայաստանի Հանրապետությունը մեր Հայրենի՞քն է։ Իհարկե՛, ոչ մի կասկած չի եղել, չկա և չի կարող լինել, որ դա այդպես է։

Սակայն մեր պարագայում հայրենիքի լոկ քաղաքական ներկայիս ընկալումն է վերաբերելի Հայաստանի Հանրապետությանը, որովհետև գոյություն ունի նաև քաղաքակրթական Հայաստանը՝ այն Հայաստանը, որի մի մասն է միայն Հայաստանի Հանրապետությունը։

Ոչ ոք և ոչինչ չի կարող ստպել մեզ հրաժարվել, դիցուք, սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր Տարոնից, նրա ջանքով հայկական դպրոց դարձած Ամարասից, նրա լուսավորչական առաքելության կենտրոն Գողթնից, ինչպես չենք կարող հրաժարվել Օշականում նրա սուրբ շիրիմից և մեր ազգի բնօրրան քաղաքակրթական Հայաստանի որևէ այլ սրբազան տարածքից։

Սրբազան, քանզի այդ տարածքներում մինչև հիմա էլ ակնառու են մեր սուրբ նախնյաց անխոնջ քաղաքակրթական ոգու և ջանքի անջնջելի հիշատակները, որոնք ունեն միայն մեկ տեր՝ հայ ազգը և քաղաքակրթական Հայաստանի լոկ մեկ անկյունում այդ ազգի ստեղծած վեհագույն քաղաքական միավորը՝ Հայաստանի Հանրապետությունը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»