Ներքին 2 տարի առաջ - 23:11 10-11-2023

ԱԺ-ում քննարկել են Հայաստան-Հնդկաստան մաքսային հարցերով գործակցության ընդլայնման համաձայնագիրը

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 10-ի նիստում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 23-ին, Բրյուսելում: Փաստաթղթով նախատեսվում են մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերում և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգեր:

«Հայաստանի մաքսային ծառայության համար համաձայնագրի կիրառումը կարևորվում է նաև հետբացթողումային հսկողության շրջանակում պարբերաբար իրականացվող հարցումների համատեքստում անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման առումով»,- ընդգծել է զեկուցողը:

Նշվել է, որ փաստաթղթի կիրառմամբ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև կհաստատվի ուղղակի կապ, ինչն էլ դրական ազդեցություն կունենա Հնդկաստանից Հայաստան ներմուծման և մեր երկրից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծման վրա։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
18:09 8 տարի ամեն ինչ արվել է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի