Ներքին 2 տարի առաջ - 18:34 10-11-2023

Արմավիրի մարզում Freightliner բեռնատարը կողաշրջվել է, կցորդիչն էլ ընկել է Mercedes-ի վրա՝ այն վերածվելով «թղթե գարդոն»-ի. կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում վրացական համարանիշներով կցորդիչով Freightliner բեռնատարը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Առատաշեն գյուղի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով կցորդիչը ընկել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա և, ինչպես ժողովուրդն է ասում է, Mercedes-ը վերածվել է «թղթե գարդոն»ի:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Նրանց ավտոոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Ավտոմեքենան դարձի բերելու համար դեպքի վայր պետք է բերվի վերամբարձ կռունկ:

Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել