Արտաքին 3 տարի առաջ - 17:45 10-11-2023

Պատերազմը կարող է շատ հանկարծակի ավարտվել. Անդրեյ Երմակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է շատ հանկարծակի ավարտվել: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը կարծում է, որ ռազմական գործողություններն անցել են իրենց տևողության 70%-ի սահմանագիծը։

«Կարծում եմ՝ ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի պատերազմը, բայց այն կարող է շատ հանկարծակի ավարտվել: Շատ գործոններ ազդում են դրա վրա: Կցանկանայի, որ ամեն դեպքում դա տեղի ունենար որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա:

Անդրեյ Երմակը պատերազմը համեմատել է 100 մետրանոց վազքի հետ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն վազել է 70 մետր, սակայն վերջին 30 մետրն ամենդժվարն է։«Իսկ եթե սկսես քեզ հաղթող տեսնել, կարող ես ամեն ինչ կորցնել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատերազմը կարող է ավարտվել 2023 թվականին: Նրա խոսքով՝ դրա վրա կազդեն ռազմաճակատում հաջողությունները և դաշնակիցների օգնությունը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն