Ներքին 3 տարի առաջ - 10:26 10-11-2023

Անդրադարձ է կատարվել ԼՂ֊ից բռնի տեղահանվածների տնտեսական ինտեգրման գործընթացին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ ոլորտում իրականացվող ծրագրերն ու ոլորտի զարգացման տեսլականը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին ակումբի անդամներ Հայաստանի տարբեր մարզերից։

Ողջունելով գործարարներին՝ նախարարը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայում իրականացվող ծրագրերն ուղղված են տեղական ընկերությունների արտադրական կարողությունների ավելացմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառման մանրամասները, մասնավորապես՝ արտադրողականության խթանման և բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման բաղադրիչները։

Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը ներկայացրել է ՀՀ-ում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերություններին պետաջակցության տրամադրման նոր ծրագիրը։

Անդրադարձ է կատարվել նաև «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրին ու ԼՂ֊ից բռնի տեղահանվածների տնտեսական ինտեգրման գործընթացին։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն