Արտաքին 3 տարի առաջ - 08:47 10-11-2023

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը ձմռան նախաշեմին էներգետիկ ոլորտում ցուցաբերված աջակցության համար։

«Այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանին։ Ձմռան նախաշեմին, ինչպես պայմանավորվել էինք նախագահ Իլհամ Ալիևի հետ, մեր էներգետիկ ոլորտին համապատասխան օգնություն է ցուցաբերվել։ Մենք հասկանում ենք, որ այս ձմռանը դժվարությունները կարող են նույնքան մեծ լինել, որքան նախորդ ձմռանն էին, բայց մենք պատրաստվում ենք», - հայտարարել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Զելենսկին հեռախոսազրույց էև ունեցել Ալիևի հետ, որի ընթացքում շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանի կողմից ցուցաբերվող զգալի մարդասիրական օգնության, մասնավորապես՝ ձմռանն ընդառաջ էներգետիկայի ոլորտին ցուցաբերված աջակցության համար։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն

Ձեզ գուցե հետաքրքրի