Մամուլ 3 տարի առաջ - 08:39 10-11-2023

Սափրված և հնազանդ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Օրերս հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը շրջանառության մեջ է դրել դատավորների ներքին աշխատանքային կարգապահական կանոններ, որոնց մի մասը վերաբերում է նրան, թե դատավորն ինչ տեսքով պետք է ներկայանա դատարան։ Ըստ նախագծի՝ տղամարդ դատավորները պետք է սափրված կամ դեմքի խնամված մազածածկույթով ներկայանան աշխատանքի։

Մեր տեղեկություններով՝ այս աղմկահարույց նախագիծը հեղինակել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եւ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը՝ Մացոն, իշխանությունների սրտի դատավորը։ Դատավորների կարգապահական նոր վարքականոնով իրականում Անդրեասյանն ու Մնացական Մարտիրոսյանը նպատակ ունեն «կոնտրոլի» տակ պահել դատավորներին, լծակ ունենալ նրանց նկատմամբ։ Փաստաթղթով կարգավորվում են ոչ միայն դատավորների արտաքին տեսքի, այլ նաեւ աշխատանքային կարգապահությանն առնչվող, դատարանի գույքը պահպանելու, դատավորների միջեւ ծառայողական փոխհարաբերությունների եւ այլ հարցեր։

ԲԴԽ-ի մշակած այս վարքականոնները պարտադիր են դատավորների համար։ Դիցուք, որեւէ դատավոր այդ կանոնագրքի ընդունումից հետո աշխատավայրից շուտ դուրս գալու դեպքում պարտադիր պետք է գրավոր տեղյակ պահի դատարանի նախագահին, ուշանալու դեպքում պատճառները ներկայացնի։ Այսինքն՝ դատավորներին դարձնում են ենթակա անձ, չինովնիկներ, որոնք հաշվետու են վերադասին, մինչդեռ մինչ օրս նրանք ինքնուրույն անձ են եղել, եւ իրենք են որոշել՝ ինչ հագնել, երբ գալ ու գնալ աշխատանքի։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն