Մամուլ 2 տարի առաջ - 08:57 28-11-2023

Որքան ունեցվածք ունի հլու-հնազանդ կոճակ սեղմող պատգամավորը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը 2009-2021 թվականներին եղել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի պատմության, հասարակագիտության եւ տնտեսագիտության ուսուցիչ: Ղազարյանը 2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, իսկ պատգամավորական մանդատը ստացել է 2021 թվականին։

Պատգամավորը հայտարարագրել է 2016 թվականին նվիրատվություն ստացած մեկ բնակարան բազմաբնակարան շենքում՝ Սյունիքի մարզի Կապան համայնքում։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 464 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ՝ աճել է 5,5 անգամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 600 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ՝ գրեթե կրկնապատկվել է։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 871 հազար դրամ, որից 8 մլն 492 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովից։

Պատգամավոր Ղազարյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից կենսաթոշակ է ստացել տարեկան 379 հազար դրամ։ Ազգային ժողովում ակտիվությամբ աչքի չընկնող Պողոսյանը հանդիսանում է 6 դպրոցի եւ 1 հատուկ կրթահամալիրի («Կապանի N5 հիմնական դպրոց», «Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր», «Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոց», «Սյունիքի միջնակարգ դպրոց», «Արծվանիկի միջնակարգ դպրոց», «Գեղանուշի միջնակարգ դպրոց», «Ճակատենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների) կառավարման խորհրդի անդամ։

Հավելենք նաեւ, որ Ղազարյանը այն իշխանականներից է, որն իշխանությունների որոշումներին կողմ քվեարկելու համար է խորհրդարան եկել, հլու-հնազանդ սեղմում է անհրաժեշտ կոճակները, առանց սեփական տեսակետի, եւ օգտվում «անվճար տուրիստական փաթեթներից»՝ գնում է գործուղումների Հայաստանում կամ դեպի արտերկիր:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի