Մամուլ 3 տարի առաջ - 07:30 09-11-2023

Նիկոլ Փաշինյանը հարմար տեղավորվել է Բաղրամյան 26-ում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է նախագահական նստավայր եւ զբաղեցրել նախագահի աշխատասենյակը, քանի որ կառավարության շենքում հերթական վերանորոգումն է իրականացվում:

Հիշեցնենք, որ վերանորոգումը սկսվել է դեռեւս մայիս ամսից: «Ժողովուրդ» օրաթերթին կառավարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 5-ին վերանորոգման աշխատանքները ավարտին հասցված կլինեն:

Սեպտեմբերից արդեն մեկ ամսից ավել ժամանակ է անցել, բայց Նիկոլ Փաշինյանը դեռ հարմար տեղավորված է նախագահականում ու, կարծես, միտք էլ չունի իր աշխատավայր վերադառնալ, քանի որ նախագահականում ավելի պաշտպանված ու ապահով է իրեն զգում:

Պատճառն էլ այն է, որ թե՛ ընդդիմադիրները, թե՛ տեղահանված արցախցիները, թե՛ այս իշխանություններից դժգոհ քաղաքացիները, սովորաբար, իրենց ակցիան իրականացնում են կառավարության դիմաց ու խաթարում են նրա անդորրը:

«Ժողովուրդ» օրաթերթին կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանն իր գործառույթները դեռ նախագահականից է իրացնում:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ երբ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում վերադառնալ իր հիմնական նստավայր, արդյոք վերանորոգումները դեռ չեն ավարտվել. «Դեռ նախագահականում է, բայց մոտ օրերս արդեն հիմնական կտեղափոխվի կառավարություն»-ասացին մեզ կառավարությունից:

Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հարմարվել է Վահագն Խաչատուրյանի նստավայրում ու ձգձգում է իր տեղափոխումը, ինչը, բնականաբար, նախագահի սրտով չէ, քանի որ Փաշինյանի պատճառով ինքը «դրսում» է մնացել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն