Արցախից բռնի տեղահանված քանի տարեց և երեխա է տեղավորվել տուն-ինտերնատներում և մանկատներում
copy image url

Արցախից բռնի տեղահանված քանի տարեց և երեխա է տեղավորվել տուն-ինտերնատներում և մանկատներում

Ներքին 1 տարի առաջ - 18:38 11-10-2023
Արցախից բռնի տեղահանված ծերեր ու երեխաներ տեղավորվել են տուն-ինտերնատներում և մանկատներում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ երեխաների թիվը շուրջ 20 է։

«Ինչո՞ւ շուրջ 20, որովհետև անընդհատ վերամիավորումներ են լինում։ Ստեփանակերտի գիշերօթիկից մեզ մոտ տեղափոխվել է 10 երեխա, 10-ը կա՛մ չի ունեցել ուղեկցորդ, կա՛մ ընտանիքների հետ վերամիավորման ընթացքում է։ Ինչ վերաբերվում է տարեցներին, ապա մեր հաստատություններում ու խնամքի կենտրոնում ապրում է շուրջ 200 տարեց կամ հաշմանդամոււթյուն ունեցող անձ։ Նրանք մարդիկ են, ովքեր եղել են Արցախի խնամքի հաստատությունում և տարեցներ են, ովքեր այս պահին են մնացել առանց խնամքի կամ ունեն հաշմանդամություն և շուրջօրյա խնամքի կարիք»,- նշեցին նախարարությունից։