Կյանքից հեռացել է Աջափնյակ վարչական շրջանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի բասկետբոլի վաստակաշատ մարզիչ՝ Կարապետ Պերկուպերկյանը։
Գույժը հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Նա հանդիսացել է տվյալ մարզադպրոցի սան, իսկ 1977թ.-ից ի վեր աշխատել է նույն մարզադպրոցում՝ որպես բասկետբոլի մարզիչ։