Ներքին 2 տարի առաջ - 21:52 01-11-2023

Նշանակվել են Երևանի երեք վարչական շրջանների ղեկավարները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշումներով Ռոմիկ Մխիթարյանն և Ալբերտ Հովհասափյանը նշանակվել են, համապատասխանաբար, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարներ, իսկ Ռազմիկ Մկրտչյանը վերանշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Ամենից շատ դիտված