Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:35 01-11-2023

Մինչև վերջին վիրավորը չհանեինք, Ստեփանակերտից չէի կարող դուրս գալ․ արցախցի բժիշկ

Անգնահատելի է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կատարած աշխատանքը, հատկապես երիտասարդ բժիշկների, ովքեր իրենց առաջին «մկրտությունը», դժբախտաբար, ստացան 2016-2023 թվականը՝ հաղթահարելով հնարավոր և անհնարին բոլոր դժվարությունները։

Արցախցի Մարատ Հարությունյանը մեկն է այդ բժիշկներից, ով 36 տարեկանում 4 պատերազմ է տեսել։ Վերջին, ամենադաժան պատերազմը բժշկի հետ անցավ նաև ընտանիքը։
«Մեր թաղամասում, որտեղ միայն բարձրահարկեր էին, մնացել էր միայն իմ ընտանիքը։ Պայմանը մեկն էր՝ մինչև վերջին վիրավորը չհանենք, ես Ստեփանակերտից չեմ կարող դուրս գալ․․․ Ամսի 28-ին մորս կնոջս և 3 երեխաներիս տարա հիվանդանոցի նկուղը․․․ Մնացած բուժանձնակազմի հետ մենք Ստեփանակերտը լքեցինք ամսի 29-ին»- Oragir.News-ի հետ զրույցում ասում է բժիշկը։



Մարատը հերոս Թելման Հարությունյանի որդին է, ով 1988-ին՝ արտակարգ դրության պայմաններում, կարողացավ հաշված րոպեների ընթացքում բարձրանալ Մարզգործկոմի տանիքը, կայծակնային արագությամբ դեն նետել ադրբեջանական դրոշը` փոխարենը պարզելով հայկական եռագույնը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում