Ներքին 3 տարի առաջ - 13:58 26-10-2023

68․000 դրամից ավելի ստացած արցախցիների աշխատավարձից 25 տոկոս կպահվի

Արցախի Հանրապետության պետական աշխատողները մինչ այսօր սեպտեմբեր ամսվա աշխատավարձը չեն ստացել, դրան զուգահեռ բոլոր պետական աշխատողներին այս օրերին պաշտոնապես ազատում են իրենց զբաղեցրած պաշտոններից։

Oragir.News-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա օրերին, միգուցե նաև՝ այսօր, մարդկանց կտրամադրվեն սեպտեմբեր ամսվա աշխատավարձ, բայց պահումներով։

«Նախագահականը, կառսվարությունն ու խորհրդարանը աշխատավարձերը կանխիկ ստացել են՝ առանց հարկային պահումների։ 68.000 դրամ նվազագույն աշխատավարձ ստացողներին կվճարվի ամբողջական, իսկ մյուսները կստանան իրենց աշխատավարձի 75-ից 85 տոկոսը, որտեղ հաշվարկված չեն լինի հոնորարները, հավելավճարները, պարգևատրումները ․․․

Ստացվում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը՝ ստերով կերակրել հանրությանը, իսկ արցախցիների աշխատավարձերից քերելով՝ չնչին գումարներ բաժանել բռնի տեղահանված արցախցի «քույրերին և եղբայրներին․․․»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ այս օրերին սփյուռիքց միլիոնավոր դոլարների օգնություն է փոխանցվել բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար, սակայն մինչ այս պահը պարզ չէ, թե Կառավարությունն ինչպես է ծախսում այդ գումարները։

Նշված խնդրի մասին նաև սոցիալական ցանցերում է քննարկվում։ Օգտատաերերը Փաշինյանի իշխանությունից հետաքրքրվում են, թե ո՞ւր են այդ գումարները։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր