Սպորտ 2 տարի առաջ - 20:39 24-10-2023

«Արարատը» փառահեղ հաղթանակների 50-ամյակին նվիրված խորհրդանշական խաղաշապիկներով հաղթանակ տարավ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Արարատը» հյուրընկալել էր «Վանին»։

Երևանյան ակումբը հանդես էր գալիս լեգենդար «Արարատ-73»-ի խաղաշապիկների կրկնօրինակ մարզաշապիկներով, որը նվիրված էր փառահեղ հաղթանակների 50-ամյակին։

Այդ խաղաշապիկներով առաջին խաղում «Արարատը» կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Հյուրերը 25-րդ րոպեին բացել են հաշիվը․ 11-մետրանոցը հստակ է իրացրել Բոնիֆեյսը։

62-րդ րոպեին Մանին հավասարեցրել է հաշիվը, իսկ րոպեներ անց Լերնոն հաղթանակ է պարգևել «Արարատին»։

Նշենք, որ հանդիպման առաջին խորհրդանշական հարվածը կատարել է «Արարատի» անվանի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ