Բարձերից մինչև տաք հագուստ. ինչի՞ կարիք ունեն Շիրակի մարզում ապաստանած արցախցիները
copy image url

Բարձերից մինչև տաք հագուստ. ինչի՞ կարիք ունեն Շիրակի մարզում ապաստանած արցախցիները

Ներքին 1 տարի առաջ - 09:45 20-10-2023
Բարձեր, վերմակներ, ձմեռային տաք հագուստներ, մահճակալ.սրանք այն հիմնական պարագաներն են, որոնց կարիքն ունեն Շիրակի մարզում ապրող Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։

Oragir.News-ի տեղեկություններով Շիրակի մարզում ավելի քան 4000-ից ավել արցախցի է ապաստանել։Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար հաջորդ խնդիրը բնակարանների բարձր վարձն է։Եթե ամիսներ առաջ Գյումրիի ոչ ծայրամասային թաղամասերում հնարավոր էր 100-120.000 դրամով հարմարավետ բնակարան գտնել, հիմա այդ գնով բնակարան գտնելը հեշտ չէ։Մի քանի արցախցիներ Oragir.News- ի հետ զրույցում պատմեցին, որ տեղափոխվել են վարձով բնակարաններ։

«250.000 դրամ ենք տվել. էս ամիսը պադերժկայով տվեցինք, բայց չգիտենք հետո ինչ ենք անելու...աչքդ փակես-բացես ձմեռ է, Փաշինյանի տված 50.000-ով ապրե՞նք, վարձ տանք, թե՞ կոմունալ։ Վեց երեխա ունեմ, դպրոց են գնում, ուտել են ուզում... »,- ասում է Մարտունիից բռնի տեղահանված Անուշ Անդրեյանը։

Արցախի մեկ այլ բնակավայրից տեղահանված Զարինե Սարգսյանն էլ 150.000 դրամով է բնակարան վարձել, բայց դարձյալ մտածմունքների մեջ է, թե ինչ է լինելու։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինչպես Արցախից, այնպես էլ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներից կամաց-կամաց ձեռքերը լվանում է։ Գաղտնիք չէ, որ արցախահայերի սոցիալական, տնտեսական և առաջնային այլ խնդիրների լուծման բեռը դրված է անհատների, բարեգործների, հասարակական և այլ կազմակերպությունների ուսերին։

Արցախից բռնի տեղահանված անձանց մյուս կարևոր խնդիրը զբաղվածության հարցն է։ Մեզ հետ զրույցում նրանցից շատերն ասում են, որ պատրաստ են ցանկացած աշխատանք կատարել, միայն թե իրենք կարողանան իրենց միջոցներով հոգալ իրենց ծախսերը։