Մամուլ 2 տարի առաջ - 08:08 20-10-2023

Արվեստի քննադատից՝ փոխնախարար. ինչ ունեցվածք ունի Աննա Ժամակոչյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի հուլիսի 2-ին։ Աննա Ժամակոչյանը եւս այն փոխնախարարներից է, որն, ըստ երեւույթին, քաղաքական ոլորտ եկել է՝ ճանապարհ փակելով եւ նոր իշխանությունների վստահությունը շահելով։ Անհայտ է, թե ինչպես է արվեստի քննադատը միանգամից դարձել աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար այն դեպքում, երբ այս ոլորտը քննադատության հետ ընդհանրապես կապ չունի։

Փոխնախարարի կենսագրությունից հասկանում ենք, որ նա այդքան էլ կայուն չէ մասնագիտության ընտրության հարցում, քանի որ 2012-2014 թվականներին սովորել է Ժամանակակից արվեստի ինստիտուտում, ապա՝ 2012-2016 թվականներին, եղել է Երեւանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հայցորդ: 2019 թվականից սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության հավաստագրման բաժնում:

Անհասկանալին այն է, թե ինչու է Ժամակոչյանի կենսագրությունում ամեն ինչ այսքան խառը. նա հոգեբանության եւ փիլիսոփայության ոլորտից կտրուկ անցում է կատարել դեպի արվեստ, ապա՝ սոցիոլոգիա։ Աննա Ժամակոչյանը հայտարարագրել է մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որը գտնվում է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում եւ ձեռք է բերվել 2011 թվականին։ Փոխնախարար ժամակոչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել է 28 դոլար, 821 հազար դրամ եւ 1 222 եվրո։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 567 հազար դրամ, որից 14 մլն 498 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Հիշեցնենք նաեւ, որ Աննա Ժամակոչյանին շատ տեսնել չի հաջողվում. նա հայտնվում է միայն ինչ-որ հայտարարություններ անելու համար։ Հավելենք նաեւ, որ Ժամակոչյանի աշխատանքային փորձը սահմանափակվում է՝ «Սոցիոսկոպ» ՀԿ-ի համահիմնադիր լինելով, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում դասավանդելով եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի հետազոտող, ղեկավար լինելով։ Այսինքն՝ ինչպես իշխանականների մեծ մասը, այնպես էլ փոխնախարար Ժամակոչյանը Հայաստանի կառավարական համակարգ է եկել առանց որեւէ լուրջ աշխատանքային փորձի։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
23:45 Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության