Ֆուտբոլային խայտառակ հաշիվները՝ թվերով, ու ՀՖՖ ընտրությունները. Ժողովուրդ
copy image url

Ֆուտբոլային խայտառակ հաշիվները՝ թվերով, ու ՀՖՖ ընտրությունները. Ժողովուրդ

Մամուլ 1 տարի առաջ - 07:02 20-10-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայկական ֆուտբոլի խայտառակ ցուցանիշների թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու իր թիմն են: Տարիներ շարունակ մամուլը գրել է, 15 մլն դոլարից ավելի շրջանառություն ունեցող այս հիմնարկում կատարվում են տարօրինակ իրադարձություններ, ու տպավորություն է, որ բացարձակ երկրորդական տեղում է ֆուտբոլը, եւ առաջ է մղվել կոմերցիան ու բիզնեսը:

Շրջանառվել ու շրջանառվում են լուրեր, որ ՀՖՖ շինարարությունների հետ կապ ունեն ՔՊ բարձրաստիճան ներկայացուցիչներ Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը: Մամուլը գրեց, թե այս տարիների ընթացքում ինչքան են հարստացել ՀՖՖ ղեկավարները (կառուցել են տներ, գնել են թանկարժեք մեքենաներ եւ այլն): Իրավիճակի աբսուրդն այն է, որ ֆուտբոլը սրբություն համարող ֆուտբոլասերները, 2050թ.-ին ֆուտբոլի ազգային հավաքականի համար մրցանակային տեղ խոստացած Նիկոլ Փաշինյանն ու այլ «օբյեկտիվ հայրենասերներ» թքած ունեն, թե ինչ է կատարվում. նրանք հարցեր չեն տալիս այս ամենի թիվ մեկ մեղավորին:

Ավելին՝ իշխանությունն արդեն իսկ գծել է, թե ինչպես պետք է այս տարվա դեկտեմբերին կազմակերպի Արմեն Մելիքբեկյանի վերընտրությունը: Տեղեկություններ են հասնում, որ ազգային հավաքականների խայտառակ արդյունքների ֆոնին՝ Արմենի՝ գոյություն չունեցող վարկանիշը բարձրացնելու համար նախատեսվում է հայտարարել Ազգային մարզադաշտ կառուցելու մասին, ավելին՝ տալ կոնկրետ տվյալներ, թե որտեղ է կառուցվելու ու ինչ տեսք է ունենալու այն:

Կարեւոր չէ, թե կլինի նոր մարզադաշտ, թե ոչ, կարեւորը հերթական անգամ հասարակությանը կներկայացվի գեղեցիկ, սակայն վիրտուալ մի բան, ինչպես դա արվել է նախկինում բազմիցս, իսկ մինչ այդ մեր հավաքականները կխայտառակվեն ամենուր: Հույս ունենալ, որ Մելիքբեկյանը կամովին կհրաժարվի այդ պաշտոնից, կընդունի, որ ձախողել է, ու ներողություն կխնդրի, ապարդյուն է:

Իսկ հիմա թվերով. Մելիքբեկյանի պաշտոնավարման մեկնարկից սկսած՝ 17 տարեկանների հավաքականը վերջին 12 խաղերից պարտվել է բոլոր 12-ը, ընդունել է 53 գոլ, խփել՝ 3-ը: 19 տարեկանների հավաքականում իրավիճակն ավելի վատ է. նախ՝ այստեղ հրավիրված են 7 ֆուտբոլիստներ դրսից, վերջին 12 խաղերում չեն ունեցել թոփ մրցակիցներ, պարտվել են 8 խաղ, հաղթել՝ 2-ը, եւ 2 խաղ ավարտել ոչ-ոքի, հանրագումարում բաց են թողել 34 գոլ, խփել՝ ընդամենը 9-ը: Ամենաողբերգական վիճակում 21 տարեկանների հավաքականն է. այս տղաները պետք է փոխարինեն ազգային թիմին ու համարվում են ռեզերվը, իսկ վիճակն այսպիսին է. 24 խաղից պարտվել են 21-ում, 1 խաղ ավարտել են ոչ-ոքի արդյունքով, իսկ տանը հաղթել են Լյուքսեմբուրգին ու Ֆարերյան կղզիների իրենց հասակակիցներին, սակայն նույն թիմերին մրցակցի հարկի տակ պարտվել են: 21 տարեկանների ազգային թիմը 24 խաղերում բաց է թողել 70 գոլ, խփել՝ 13-ը:

Այս տարի մեր երիտասարդական հավաքականը եվրոպական վարկանիշային աղյուսակում գավավիժել է ամենաստորին հորիզոնականներ, «Եվրո 2026»-ի վիճակահանությանը հայտնվել է նույն զամբյուղում Սան Մարինոյի, Ջիբլարթարի ու Անդորրայի հետ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին